Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը ողջունել է բրիտանական մայրաքաղաքում զբոսաշրջիկների աճող թիվը։ Նրանք քաղաքի տնտեսությանը բերել են 16 մլրդ եվրո։ Ցուցանիշը 2.8 տոկոսով ավելի է, քան 2013-ին։ Այս մասին հայտնում է Leading Britain’s Conversation պարբերականը։
Ազգային վիճակագրության բյուրոն անցած տարի Լոնդոնում ֆիքսել է 17.4 մլն զբոսաշրջիկ, ինչը բրիտանական մայրաքաղաքի համար դարձել է բացարձակ ռեկորդ։
Վիճակագրություն. 8.9 մլն մարդ Լոնդոն է այցելել որպես զբոսաշրջային ուղղություն, 3.3 միլիոնը բրիտանական մայրաքաղաք է եկել գործարար հարցերով, 4 միլիոնն այցելել է հարազատներին։









































