Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն պաշտպանում է հատուկջոկատայինների աշխատակիցների խումբը՝ համապատասխան Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանի։
«Այստեղ (Օդեսայում) անվտանգությունն ավելի ուժեղացված է, քան Կիևում: Նախագահը հավելյալ հրաման է արձակել իմ անվտանգության վերաբերյալ, այնպես որ՝ ես չեմ պահանջել դա:
Դա չի նշանակում, թե ես որևէ մեկի հետ չպետք է շփվեմ Օդեսայում: Այդ մարդիկ գնահատում են այն, որ ղեկավարները պետք է լինեն իրենց կողքին: Հեռավորություն չպետք է լինի»,- ասել է նա:









































