Այսօրվա դրությամբ ջրասուզակներին հաջողվել է փրկել «Արևելքի աստղ» զբոսաշրջային ջերմանավի 14 ուղևորի և անձնակազմի անդամի։ Հիշեցնենք՝ նավը խորտակվել է երկուշաբթի երեկոյան Չինաստանի Յանցզի գետում:
«Սինա» լրատվական պորտալի հաղորդմամբ՝ փրկարարները գտել են ևս 14 զոհի մարմին, 428 ուղևորների և անձնակազմի անդամների ճակատագիրը դեռևս անհայտ է:
Հաղորդվում է, որ ներկայումս փրկարարական գործողությունը շարունակվում է 3 ուղղություններով:
Վերջին տվյալներով՝ նավում եղել է 456 մարդ՝ 405 զբոսաշրջիկ, անձնակազմի 46 անդամ և զբոսաշրջային գործակալությունների 5 աշխատակից:









































