Սիրիայում և Իրաքում սպանվել են ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից կռվող առնվազն 35 ավստրալացիներ։ Այս մասին հայտնում է երկրի վարչապետ Թոնի Աբոտը խորհրդարանում ելույթի ժամանակ՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Հատուկ ծառայությունների տվյալներով՝ 35 ավստրալացի գրոհայիններ են սպանվել»,- նշել է Աբոտը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ մոտ 110 քաղաքացիներ են կռվում ԴԱԻՇ-ի կողմից։
Ավստրալիայում իրավապահների տեսադաշտում են ևս ավելի քան 150 անձինք, ովքեր կասկածվում են իսլամիստ ծայրահեղականներին ակտիվ աջակցություն ցուցաբերելու մեջ։
Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր նման քաղաքացիներին քաղաքացիությունից զրկելու կառավարության ծրագրերի մասին։ Նշվում է, որ խոսքը վերաբերում է միայն երկքաղաքացիություն ունեցողներին։









































