Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի` Թուրինի «Յուվենտուս»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Հաճելի կլիներ, եթե Չավին «Բարսելոնա»-ն լքելուց առաջ գլխավերևում պահեր Չեմպիոնների լիգայի գավաթը: Մեզ համար կարևոր չէ, թե խաղից առաջ ում են համարում ֆավորիտ:
Մեր մրցակիցն անչափ ուժեղ է: «Յուվենտուս»-ի կազմում հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ: Անդրեա Պիրլոն յուրահատուկ ֆուտբոլիստ է և նա կարող է փոխել խաղի ընթացքը»,- հայտարարել է Ինիեստան:










































