Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հալեպահայությունը դարձել է խայծ եկեղեցու և Դաշանակցության համար

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ խորհրդարանում հարց ուղղեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, թե ինչ է անում Հայաստանի կառավարությունը տարհանելու Հալեպում մնացած հայությանը:

Ըստ Մանուկյանի՝ ՀԱԿ-ը տևական ժամանակ է պնդում է, որ հալեպահայության վիճակը ծայրահեղ ծանր է, որ հալեպահայությունը ցանկացած պահի կարող է ենթարկվել ոչնչացման, և Հայաստանի Հանրապետությունը պետք է պետական լծակների գործադրման միջոցով իրականացնի հալեպահայության տարհանումը, այլապես եթե հայությունը հերթական անգամ ենթարկվի կոտորածի, մեկ տարի հետո մենք ականատեսը կլինենք ընդամենը դատապարտող հայտարարությունների: Մանուկյանն ասում է, որ ՀԱԿ-ը այս հարցով նամակով է դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Մանուկյանը հարցրեց նաև, թե ինչ տեղեկություններ ունի Հրանուշ Հակոբյանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Սիրիա կատարած այցի արդյունքներից:

Պարզվեց, որ տիկին Հակոբյանը տեղյակ չէ Էդվարդ Նալբանդյանի այցի արդյունքներից, ավելին՝ Հակոբյանը անգամ չգիտեր, որ ԱԳ նախարարը վերադարձել է Դամասկոսից, որովհետև մինչ այդ լրագրողի նույնաբովանդակ հարցին պատասխանելիս հայտարարեց, որ երբ Նալբանդյանը վերադառնա Սիրիայից, այն ժամանակ էլ պարզ կլինեն այցի արդյունքները: Ինչ վերաբերում է հալեպահայությանը պետական միջոցներով և պետական երաշխիքներով տարհանելուն, ապա տիկին Հակոբյանը հայտարարեց, որ դա մարդու անձնական որոշելիք խնդիրն է. ուզում է նա տեղափոխվե՞լ Հալեպից, թե՞ ցանկանում է շարունակել մնալ այնտեղ. պետությունը չի կարող ստիպողաբար նրանց տարհանել սեփական բնակարաններից:

Արամ Մանուկյանի խոսքով՝ ինքը տեղյակ է, որ հալեպահայության տարհանմանը դեմ են արտահայտվում եկեղեցին և ազգային կազմակերպությունները: Մեր այն հարցին, թե ինչու են եկեղեցին և այդ կազմակերպությունները դեմ հալեպահայության փրկությանը, Մանուկյանը չպատասխանեց, և խորհուրդ տվեց անձամբ հետաքրքրվել ու պարզել: Թերևս Մանուկյանը այնքան համարձակություն չունի իրավիճակը բացահայտ նկարագրելու համար:

Այն, որ Հալեպի հայ եկեղեցին, որը պատկանում է Անթիլիասի կաթողիկոսությանը, դեմ է հալեպահայության տարահանմանը՝ հայտնի փաստ է: Հայության փրկությանը դեմ են նաև ՀՅԴ տեղի կառույցները, ովքեր Հալեպը լքել ցանկացողներին մեղադրում են դավաճանության մեջ, և Հալեպի հայության շրջանում ստեղծել են մի մտայնություն, որ եթե իրենք լքեն քաղաքը, ապա իրենց անշնորհակալ վերաբերմունքը կարտահայտեն Ցեղասպանությունից հետո իրենց ապաստան տված Սիրիայի ժողովրդին, ու նաև Բաշար Ասադին, ով շատ լավ վերաբերմունք է դրսևորել հայության նկատմամբ: Մի խոսքով, հայությանը դրել են հոգեբանական մի փակուղու մեջ, որի իմաստը հերոսաբար մեռնելն է, քանի որ Հալեպի և նրա բնակիչների համար տեսանելի այլ ապագա չկա:

Իրականում եկեղեցուն և ՀՅԴ-ին հետաքրքրում է բացարձակապես այլ բան. քանի դեռ կա հալեպահայությունը, նրանք կարող են սփյուռքի տարբեր գաղթօջախներում դրամահավաք կազմակերպել հօգուտ աղետյալ հալեպահայության, և այդ հողի վրա միլիոններ հավաքել: Չորս տարուց ավելի կրակե օղակի մեջ գտնվող հալեպահայությունը այն խայծն է, որի միջոցով միլիոնավոր դոլարներ են հավաքվում, և անհայտ է, թե ինչ նպատակի են ծառայեցվում, որովհետև այդ գումարով որևէ հայ չի տարհանվել քաղաքից, և չի տեղափոխվել ավելի ապահով վայր: Իհարկե, ինչ-որ գումարներ ծախսվել են մարդասիրական օգնության վրա, բայց դա նույնն է, որ խորտակվող նավի անձնակազմին ջուր և մթերք հասցնես, այլ ոչ թե նրանց տարհանես խորտակվող նավից:
Ստացվում է, որ որքան ավելի վատ լինի հալեպահայության վիճակը, որքան ավելի շատ իսլամիստները ռմբակոծեն հայկական թաղամասերը, այնքան սփյուռքի հայ քույրերն ու եղբայրները պետք է ավելի գթասիրտ լինեն աղետյալներին աջակցություն ցուցաբերելու հարցում, և ավելի առատաձեռն լինեն նվիրատվութան մեջ: Եվ այս չորս տարիների ընթացքում հենց այդպես էլ եղել է, և գուցե դա շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք հալեպահայության կոտորածի ականատեսը չենք լինի:

Իսկ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը չի փորձում փոխել այս իրավիճակը, չէ՞ որ եթե վաղը իսլամիստները մտեն հայկական թաղամասեր և հայության հետ վարվեն այնպես, ինչպես վարվում են եզդիների հետ, այսինքն՝ զանգվածային կոտորածի ենթարկեն նրանց, ապա դա առաջին հերթին հայկական պետության ամոթն ու խայտառակությունն է լինելու: Հայաստանի Հանրապետությունը չի ցանկանում կազմակերպել հալեպահայերի տարհանումը, քանի որ դա մի այնպիսի բեռ է, որ իշխանությունները համարում են, որ իրենց վրայով չէ և պետությունը չի կարող նման պատասխանատվություն վերցնել իր վրա: Ենթադրենք՝ հալեպահայերին տեղափոխեցին Հայաստան, եթե նրանց չեն ապահովելու կացարանով և գոնե կյանքի համար տանելի պայմաններով, ապա իսկապես հալեպահայերը կգերադասեն մնալ և գուցե զոհվել իրենց բնակարաններում, քան գալ և մնալ Երևանի փողոցներում: Հայաստանում այս հարցում ևս կողմնակից են ստատուս քվոյի պահպանմանը և հույս ունեն, որ գործը զանգվածային կոտորածներին չի հասնի:

Հայաստանի իշխանությունները կարծում են, որ Ասադի հետ բանակցելով՝ կարելի է երաշխիքներ ստանալ, որ բանակը պետք եղած ժամանակ կպաշտպանի հայերին, և կարելի է չկասկածել, որ ԱԳ նախարարը շուտով կհայտարարի, որ բանակցությունները հաջող են ընթացել, և Հայաստանը ստացել է հայության ապահովության երաշխիքներ: Բայց Քեսաբի դեպքերը ցույց տվեցին, որ բանակը շատ բան կարող է երաշխավորել, բայց ապահովել իր տված երաշխիքների կատարումը չի կարող: Ի վերջո, Սիրիայում պատերազմ է, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հենց ինքն է հաղթելու պատերազմում: Այնպես որ, Սփյուռքի նախարարությունը, որպես կառավարության լիազոր մարմին սփյուռքին վերաբերող հարցերում, ոչ թե պետք է ձեռքերը լվանա՝ ասելով, որ տեղափոխվել կամ չտեղափոխվելը յուրաքանչյուրի անհատական որոշելիքն է, այլ պետք է գործուն միջոցներ ձեռնարկի բառիս բուն և քարոզչական իմաստով շրջափակման մեջ գտնվող հալեպահայությանը փրկելու համար: Կարծում ենք՝ եկեղեցին ու Դաշնակցությունը ինչքան փող որ աշխատել են հալեպահայության վրա բավական է, և նրանց կարելի է զրկել այդ մեծագույն հաճույքի շարունակությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում