Դագ մականունով մոպսը, որ համարվում է Instagram-ի առավել հայտնի շներից մեկը, մասնակցել է ֆոտոսեսիայի, որի հեղինակները փորձում էին ծաղրանմանակել Քիմ Քարդաշյանի էրոտիկ սելֆիները:
Նկարահանումների կազմակերպիչ Mashable հրատարակությունը հայտնում է, որ կենդանու հետ նախապատրաստական աշխատանքներին մասնակցել են ոճաբանների մի խումբ, երկու կինոլոգ և այլ մասնագետներ: Նկարների հեղինակն է լուսանկարիչ Լիլի Սեմսը: Նա էլեկտրոնային Blume ամսագրի արտ-տնօրենն է:
Կադրում Դագի վրա փորձում են կեղծամ, ականջօղեր, ֆուտբոլկա և հարսանեկան քող հիշեցնող գլխանոց: Դագի Instagram-ի էջում, որը վերնագրված է «Փոփ մշակույթի արքա», գրանցված է մոտ երեք հարյուր հազար մարդ:
Ապրիլին պարզ դարձավ, որ առցանց վաճառքում Քիմ Քարդաշյանի սելֆիների հավաքածուն սպառվել է մեկ րոպեի ընթացքում: Հինգ հարյուր օրինակով լույս տեսած գիրքը պարունակում է 352 էջ, որոնցից 115-ը Քարդաշյանի լանջաբացվածքն է, 23-ում ցուցադրված է նրա հետույքը և 10 սելֆի՝ մերկ վիճակում: Իր սելֆիների հավաքածուն հրատարակելու ծրագրի մասին Քարդաշյանը հայտարարել էր 2014 թ. օգոստոսին:











































