Արևային մարտկոցներով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռը, որը շուրջերկրյա ճանապարհորդության շրջանակում սկսել է տևողությամբ ռեկորդային թռիչք Խաղաղ օվկիանոսի վրայով, ստիպված է եղել վայրէջք կատարել ճապոնական Նագոյա քաղաքում։ Այս մասին ասվում է արշավի թվիթերյան թէջում։ Եղանակային պայմանները Հավայան կղզիների ուղղությամբ վատացել են։
Սկզբում ծրագրվում էր, որ թռիչքը՝ Հավայայում կանգով, կտևի 6 օր։ Անդրե Բրոշբերգը օդանավը վարում է միայնակ։ «Ես Նագոյայի ճանապարհին եմ, հիասթափված եմ թռիչքը շարունակելու հնարավորության բացակայության պատճառով, սակայն շնորհակալ եմ ճապոնական իշխանություններին աջակցության համար»,- գրել է օդաչուն։









































