Levi Strauss & Co. և Google Inc. ընկերությունները մտադիր են թողարկել ջինսեր, բաճկոններ և վերնաշապիկներ՝ ներկառուցված դևայսներով:
Google-ի պատվերով մետաղալարե մանրաթելեր են պատրաստվել, որոնք կարող են ներհյուսվել գործնականում ցանկացած կտորի մեջ: Levi’s-ի ինովացիոն բաժնի նախագահ Փոլ Դիլինջերն ասել է, որ մանվածքը գործվածքների պարամետրերում փոփոխություն չի պահանջում:
«Ըստ էության, դա տվյալ հագուստի հնարավորությունների ընդլայնում է՝ որպես պլատֆորմ, այլ ոչ միայն որպես սարքավորում»,- հավելել է Դիլինջերը:








































