Ղազախստանում սկսվել է ընդլայնված կազմով Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիպումը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսաստանի կառավարության տվյալներով՝ օրակարգում մոտ 20 հարց կա, ներառյալ ԵՏՄ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակն ու ապրանքաշրջանառության աճը, ԵՏՄ տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները, մակրոտնտեսական և ֆինանսաարժութային քաղաքականության ոլորտներում համագործակցության խորացումը, արտահանման աջակցման միջոցառումները, ԵՏՄ-ում մաքսային կանոնակարգումը կատարելագործելու հարցերը։









































