ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսին ձեռնտու է, որ իրենց վեց ընկերները մնան բանտերում եւ նշեց, որ այդ մասին մասնավոր խոսակցություններից է տեղյակ: Հարությունյանը նկատեց, որ շուտով կլրանան բանտերում գտնվող ՀԱԿ անդամների ազատազրկման ժամկետները եւ նրանք ազատ կարձակվեն ու այդ դեպքում ընդդիմությունը կկորցնի իր «կոզրներից» մեկը:
Հարությունյանը նաեւ բոլորինհորդորեց չնույնացնել արաբական աշխարհում կատարվող իրադարձությունները Հայաստանի հետ:
Ի պատասխան` ասուլիսի մյուս բանախոս, ՀԱԿ մաս կազմող Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մաակեյանը նշեց, որ Հայաստանում ավելի քիչ ժողովուրդ չի դուրս եկել հրապարակ, քան Լիբիայում, Թունիսում կամ Եգիպտոսում, պարզապես, ըստ Մակեյանի, ՀԱԿ-ը կարողանում է վերահսկել այդ ժողովրդին եւ իշխանությունը պետք է հասկանա, որ այդ վերահսկողությունը անսահման չի կարող լինել:
Մակեյանը նկատեց, որ իշխանությունները այժմ փորձում են սովորական «ժուլիկություն» իրականացնել. «Տեսեք, ասում են` դե կամաց-կամաց կթողնենք քաղբանտրակյալներին, ժողովուրդը կհիասթափվի, նորից կվերադառնա տուն ու այլեւս հարցը փակված կհամարեն»:
Մակեյանընշեց, որհաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք Ղարաբաղի հարց, իշխանությունը պետք է այնքան խոհեմ լինի, որ կատարի ընդդիմության առաջադրած երեք պայմանները: «Ընդդիմությունը շատ ավելի պետական մտածելակերպով է հանդես գալիս, քան գործող իշխանւթյունը»,-եզրակացրիեց Մակեյանը:









































