Թեև«Վերինսաժ»-ը գործում է միայն շաբաթ ևկիրակի օրերին, սակայնմյուս օրերին էլ առևտրականները մասամբ առևտուր էին իրականացնում այդ տոնավաճառում: Սակայն այսօր «Առաջին լրատվական»-ի տեսախցիկը արձանագրեց, որ«Վերնիսաժ»-ը մատնվել է պարապուրդի,և շուկայում առհասարակ ո՛չ ապրանքներ կային, ո՛չ առևտրականներ:
Շուկայի` պարապուրդիմատնված մի քանի առևտրականներ ասացին, որ հարկայիննիրենց չի թողնում աշխատել։ Իսկ «Վերնիսաժ»-ի գործադիր տնօրեն Հրաչ Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Կարեն Կարապետյանը երեկ այցելել է տոնավաճառ,և համաձայնության են եկել, որ տոնավաճառը գործելու է միայն շաբաթ և կիրակի օրերին:









































