Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ չի կարող պատասխանել հարցին, թե ինչ սխալներ է թույլ տվել թիմի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին: Պերեսը նշել է, որ չի միջամտել մասնագետի աշխատանքին:
«Ես չեմ կարող խոսել Անչելոտիի սխալների մասին: Բայց մեր ակումբում բարձր պահանջներ են ներկայացվեն մարզչին: Կարլոյի հետ հիանալի հարաբերություններ եմ ունեցել և երբեք չեմ միջամտել նրա աշխատանքին:
Կարող եմ միայն մեկ բան ասել՝ երբեք մի հոգին մեղավոր չի լինում: Իսկ ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ«Ռեալ»-ում շատ են մարզիչները, ապա ուշադրություն դարձրեք «Բարսելոնա»-ի, «Ատլետիկո»-ի, «Բավարիա»-ի, «Յուվենտուս»-ի վրա»,- AS-ը մեջբերում է Պերեսի խոսքերը:









































