Ադրբեջանական Apa լրատվական գործակալութան փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ):
Նշվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններում տիրող ներկայիս իրավիճակի մասին:
Բացի այդ, նրանք քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: