Թուրքիայի կենտրոնական Անկարա նահանգում գտնվող ցեմենտի գործարանում տեղի ունեցած պայթյունը խլել է առնվազն 3 աշխատողի կյանք։ Եվս 2-ը ծանր վիրավոր են։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Պայթյունը տեղի է ունեցել Կազան քաղաքի գործարանում՝ կիրակի։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և հրշեջ բրիգադները։ Տուժածները հոսպիտալացվել են։
Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։








































