Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում իր թիմի հակառակորդի` կատալոնական «Բարսելոնա»-ի մասին:
««Բարսելոնա»-ն աշխարհի ուժեղագույն ակումբն է: Սակայն մենք հիանալի մարզավիճակում ենք և պատրաստվում ենք դիմակայել մրցակցին:
Մենք պայքարելու ենք: «Նապոլի»-ի դեմ խաղից հետո ամբողջ ուժերը կուղղենք եզրափակչին նախապատրաստվելու գործին»,- Il Tirreno-ն մեջբերում է Ալեգրիի խոսքերը:










































