ԴԱԻՇ-ի զինյալները մտել են Պալմիրայի թանգարան ու արգելափակել բոլոր ելքերը, հայտնում է The Associated Press-ը:
Դամասկոսի թանգարանների ու հնագույն հուշարձանների հարցերով բաժնի ղեկավար Մաամուն Աբդուլքարիմի խոսքով՝ իսլամիստները քաղաքի կենտրոնում գտնվող թանգարան են մտել դեռ նախօրեին, արգելափակել են դռներն ու կանգնեցրել պահախումբ:
Դրա հետ միասին, ինչպես նշում է Աբդուլքարիմը, զինյալները դեռ ոչ մի վնաս չեն հասցրել ցուցանմուշներին:
Հիշեցնենք, որ ԴԱԻՇ-ի զինյալները Պալմիրան գրավել էին դեռ չորեքշաբթի՝ դրանով իսկ հարուցելով համաշխարհային հանրության անհանգստությունը համաշխարհային մշակութային ժառանգության ճակատագրի հանդեպ:









































