Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն տեսաուղերձ է հղել «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդին, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից և տեղափոխվելու «Լոս Անջելես Գելեքսի»:
«Ողջույն, Սթիվ: Ցանկանում եմ պարզապես ասել, որ ինձ համար հաճելի էր խաղալ քեզ հետ, երբ ես «Մանչեսթեր Յուանյթեդ»-ի ֆուտբոլիստ էի, իսկ դու՝ «Լիվերպուլ»-ի:
Դու ֆանտաստիկ ֆուտբոլիստ ես: Քեզ ամենայն բարիք եմ ցանկանում՝ կարիերայում և կյանքում»,- ասել է Ռոնալդուն:







































