Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ազդակ. Ո՞վ է վախցողը

Եւրոպական խորհուրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին Թուրքիոյ վարչապետին ելոյթին հայկական հարցերուն վերաբերող բաժինը հնամաշ յանկերգներէ բաղկացած է եւ որեւէ նորութիւն չի պարփակեր։

Ամփոփենք այդ բաժինը։ Ըստ վարչապետ Էրտողանին՝ Անգարան որեւէ ատեն կրնայ արտաքսել Թուրքիոյ տարածքին ապրող 70.000 հաշուող Հայաստանի քաղաքացիները, որոնք Թուրքիա եկած են կենցաղային կարիքներէ մղուած (այս արդէն բռնի տեղահանութիւն կատարելու պաշտօնական սպառնալիք է)։ Երեւանը հայ-թուրք յարաբերութիւնները բնականոնացնելու համար վճռական քայլի չէ դիմած, վախնալով Սփիւռքէն։ Այդ պատճառով ալ Հայաստանի պետութիւնը պէտք է կամք ցուցաբերէ յաղթահարելու համար Սփիւռքի վախը։

Վարչապետ Էրտողան անշուշտ չէ մոռցած բաժին հանել արցախեան բանակցութիւններուն, հաստատելու համար, որ արցախեան բանակցութիւններուն համար Եթէ Մինսկի խումբը կատարէ իր պարտականությունները, մենք կը հասնինք խնդրի կարգաւորման։ Իսկ իր պարտականութիւնը չիրականացնելու պարագային լուծումը կը դժուարանայ։

Յանկերգներու տրամաբանութիւնը պարզ է։ Թէեւ այստեղ չի պարզաբաներ թուրք վարչապետը թէ ճիշդ ի՛նչ կ՛ակնկալէ Մինսկի խմբակէն։ Տարաբանոյթ մկենաբանութիւն չկայ այս պարագային։ Մինսկի խմբակը պէտք է պարտադրէ հայկական կողմին իր ուժերը հեռացնելու Ղարաբաղէն։ Որմէ ետք հայ-թուրք յարաբերութիւններ կը սկսին ընթանալ դէպի բնականոնացում։

Հայաստան-Սփիւռք սեպ խրելու սպառած մարտավարական խաղը կը վերադառանայ Եւրոպայի խորհուրդի խորհրդարանական վեհաժողով նախապայմանային քաղաքականութեան ընդհանուր շրջածիրին մէջ։ Հայաստանի նկատմամբ Անգարայի վարիչները ատելութիւն չեն տածեր, Խնդիրը Սփիւռքի ճնշումներէն ձերբազատիլն է։

Ինչո՞ւ սակայն վարչապետ Էրտողանը անհրաժեշտութիւնը զգացած է յայտարարելու, որ իրենք ոեւէ մէկէն չեն վախնար։ Յայտնաբար, ազրպէյճանական գործօնի ճնշումին կամ այդ գործօնի շահարկումին փաստն է, որ փարատելու փորձ կը կատարէ վարչապետը։ Այստեղ արդէն կը մատնուի հայ-թուրք յարաբերութիւններու բնականոնացման գործընթացի արգելակիչ տարրը։ Խօսելէ առաջ հայ-թուրք յարաբերութիւններուն մասին վարչապետ Էրտողանը անհրաժեշտութիւնը զգացած է խօսելու հայ-ազրպէյճանական յարաբերութիւններուն մասին եւ շեշտած, առանց պարզաբանելու, Մինսկի խմբակէն Թուրքիոյ ակնկալութիւնը։ Եթէ Ազրպէյճանի վարչապետը կամ հաւասարազօր պաշտօնատարը այս շեշտադրումով սկսէր հակամարտութեան վերաբերող իր խօսքին բաժինը աւելի օրինաչափ պիտի ընկալուէր ելոյթներուն հետեւողներուն կողմէ։

Սակայն, երբ Թուրքիոյ վարչապետը հայ-թուրք յարաբերութիւններէն առաջ կ՛ընդգծէ հայ-ազրպէյճանական յարաբերութիւններու ներկայ իրավճիակը եւ աջ ու ձախ պատասխանատուութիւններ կը բարդէ, արդէն կը բացայայտէ »մենք ոեւէ մէկէն չենք վախնար»ի տուն տուող շարժառիթը։ Կամ իրօք կը վախնան կամ կը ձեւացնեն, որ կը վախնան։ Առ նուազն հաշուի կ՛առնեն այս հանգամանքը եւ զայն կը պատրուակեն հայ-թուրք յարաբերութիւններու արգելակման փաստը հիմնաւորելու համար։

Եւրոպական քաղաքական միջավայրի մէջ նման խնդիրներ եւրոպական հայեցակէտերէ պէտք է դրուէին։ Պետական գործիչէ ակնկալուած ելոյթը միջավայրի համապատասխան պարունակ պէտք է կարենար ձեւաւորել։ Կը թուի, որ Սլովենիայէն հնչած Հայաստանի նախագահին յայտարարութիւնը թէ՛ հայ-թրքական եւ թէ՛հայ-ազրպէյճանական խնդիրներուն վերաբերեալ աւելի համահունչ է միջավայրային տրամաբանութեան եւ օրինաչափութիւններուն։ Այսպէս, Հայաստանի նախագահը կը յայտարարէր.

«Ցավօք մեր տարածաշրջանին մէջ իրադրութիւնը քիչ մը տարբեր է։ Եւրոպայի համարկումի ուղին, փաստօրեն, ոչ բոլորի պատկերացումով կը համընկնի խաղաղ, բարեկեցիկ, ազատ ու անվտանգ զարգացման հետ։ Մեր անմիջական հարևանը թիւր ձեւով ըմբռնեց եւրոպական ուղին՝ եւրոպական տարածաշրջանը դիտելով միայն որպէս քարիւղի ու կազի համար յարմար շուկայ։ Յիրաւի զաւեշտական է, երբ եւրոպական ուղին որդեգրած մեր հարևանը կը սպառնայ հարուածել հայկական քաղաքացիական օդանաւերը, ամենօրեայ ռազմատենչ քարոզչութիւն կ՛իրականացնէ եւ կը սպառնայ ղարաբաղյեան հարցը լուծել պատերազմով։ Մեր միւս հարևանը` Թուրքիան, որ դարձեալ կը ձգտի դէպի Եւրոպա, չ՛ուզեր բանալ Հայաստանի սահմանը, թէև միջազգային պարտաւորություն ստանձնած է։ Արդեօ՞ք անտեղեակ են մեր հարևանները, որ Եւրոպայի արժեհամակարգի առանցքը ազատ տեղաշարժն է»։

Այստեղ արդէն ո՛չ վախնալու-վախցնելու կամ վախէն ձերբազատելու, ո՛չ ալ ամբողջ զանգուած մը (թէեւ ուռճացած ձեւով յայտարարուած 70.000) տեղահան ընելու առաջադրանքներ կան։

Պաշտօնական Անգարան է, որ յայտնապէս վախցած է կամ վախ կը պատրուակէ՝ եւրոպական միջավայրի մէջ եւրոպական արժեհամակարգին հակառակ յայտարարութիւններ կատարելով։

Շահան Գանտահարեան
գլխաւոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում