Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Կոկեն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի շուրջ ընթացիկ մրցաշրջանում ստեղծված իրավիճակը:
«Արքայական ակումբ»-ի երկրպագուները բազմիցս սուլոցներ և քննադատություններ են հասցեագրել Իկերին: Նրա ապագան ներկայիս ակումբում վերջերս միշտ հարցական է եղել:
«Ես չէի ցանկանա Իկերի փոխարեն լինել: Չէ՞ որ նա այդքան շատ բան է արել «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի համար: Այդ ամենն անարդարացի է: Մեկ շաբաթ առաջ ականատես եղանք, թե երկրպագուների կողմից ինչպիսի վերաբերմունքի արժանացավ «Լիվերպուլ»-ի խորհրդանիշ Սթիվեն Ջերարդը: Իսկ Կասիլյասը միայն սուլոցների է արժանանում»,-Marca-ն մեջբերում է Կոկեի խոսքերը:









































