Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Էլեկտրաէներգիայի դեմ պայքարի շուրջ չհամախմբվելն ամոթ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

– Պարոն Մանուկյան, էլեկտրաէներգիայի թանկացման հարցով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ձեր նախաձեռնության համար չկարողացաք անհրաժեշտ 44 ստորագրություն հավաքել: Ի՞նչ եք պատրաստվում անել այդ ուղղությամբ:

– Կփորձենք երկար ճանապարհով անցկացնել, որ դառնա հերթական քննարկման հարց: Ոչինչ, երկար է, բայց այս խմորը դեռ երկար է ջուր քաշելու: Բացի այդ, սա միակ միջոցը չէ, կլինեն հանդիպումներ, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների հետ հանդիպումներ: Կարծում եմ, ժողովուրդը  պետք է ըմբոստանա: Բայց եթե ժողովուրդն այս մի թանկացումն էլ կուլ տա, մենք անելիք չունենք: Բայց ես հույս ունեմ, որ արտադրողները և փոքր ու միջին բիզնեսը պետք է ըմբոստանան: Խոսել եմ մարդկանց հետ, կան այնպիսիք, ովքեր հոսանքի թանկացման պատճառով ուղղակի չեն կարողանա գործել: Կան փոքր հիմնարկ-ձեռնարկություններ, որոնք հոսանքի վրա են աշխատում, իսկ թանկացման դեպքում նրանց ծառայությունները մրցունակությանը չեն դիմանա: Պետք է պայքարելու ճակատ ստեղծել, որովհետև Հայաստանում չես գտնի մի մարդ, անգամ՝ Հանրապետական կուսակցության անդամ, ով  համաձայն լինի այս թանկացումների հետ:

– Էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով, Ձեր կարծիքով, ժողովուրդը ոտքի կկանգնի՞:

– Եթե դուրս չգա, ուրեմն դժգոհելու, փնթփնթալու առիթ չունի: Ես կարծում եմ, որ պետք է դուրս գա: Վերջին հաշվով, ինչքան է սազական այն արդյունաբերողներին, ովքեր սպասում են, որ հարյուր եիտասարդ պետք է իրենց իրավունքները պաշտպանեն և կռվեն հոսանքի թանկացման դեմ: Ամոթ է: Մեծ-մեծ խոսացողները, մտավորականները, ազգի ճակատագրով ապրող մարդիկ չե՞ն տեսնում, թե ինչ է կատարվում: Շատ լավ գիտեն, որ այս կարգի թանկացումները կործանելու են ամբողջ տնտեսությունը:

– ՀԱԿ-ը կփորձի՞ կազմակերպել և այդ թանկացման դեմ ժողովրդին ոտքի հանել: Այնպես, ինչպես անցած տարի պայքարում էիք կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ:

– Մենք ամեն ինչի էլ պատրաստ ենք: Տեսնենք՝ որ մեթոդը երբ կկիրառենք: Սա սովորական խնդիր չէ: Սա արագընթաց ձևով նպաստելու է արտագաղթին, ապրանքների թանկացմանը, գնողունակության անկմանը, աղքատության տարածմանը: Եվ, որ ամենակարևորն է՝ սրա արդյունքում քանդվելու է հենց էլեկտրացանցը: Էլեկտրիկների գողությունը սկսելու է ավելանալ: Հիմա էլ կա, բայց ավելի է շատանալու: Պատկերացրեք  այսպիսի իրավիճակ՝ մարդը ստանում է 50.000 դրամ աշխատավարձ,- այդպիսիք շատ են,- և հոսանքը կազմել է 20 հազար դրամ: Նա հացը նախընտրելու է հոսանքից կամ նախընտրելու է հոսանք չվառել: Նստել մթության մեջ և մրսել՝ արդյունքում կտուժի նրա առողջությունը, հիասթափություն կապրի կամ էլ էլեկտրիկի հետ կմտնի գործարքի մեջ՝ 5000 դրամ պետք է տա էլեկտրիկին, 5000 դրամը վճարի, իսկ 10 հազար  դրամը գողանա: Դրա արդյունքում կորուստներն են շատանալու: ՀԷՑը հաջորդ տարի նորից նույն թանկացման առաջարկով է հանդես գալու: Իսկ գնի թանկացումը բերելու է սպառողների պակասի, և դա սատանայի օղակի նման  մեկ տարի հետո նորից այդպես պտտվելու է:

– Ինչպես նախորդ տարի, այս տարի ձեր խորհրդարանական ոչ իշխանական գոծընկերները կմիանա՞ն ձեր պայքարին:

– ՀԱԿ-ը այն հիվանդությամբ չի տառապում, որ խնդիրը դնի, թող իրենք դնեն: Լսումներ են հիմա կազմակերպում, մենք դրան հաճույքով կմասնակցենք:

– Ձեր կարծիքով՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի շուրջ կլինի՞ համախմբում:

– Կարծում եմ, որ կլինի: Ամոթ է, եթե չլինի: Դա այն հարցն է, որի շուրջ չհամախմբվելն արդեն ամոթ է: Երեկ այդպիսի խորհրդակցություն եղել է, ես կարծում եմ, այն կշարունակվի: Ավելին ասեմ՝ ոչ միայն այդ չորս ուժերը, Հանրապետականում էլ կան մարդիկ, որոնց բիզնեսն է վնասվում այդ թանկացումից: Հենց իրենց ընկերությունների արտադրած ապրանքներն են ոչ մրցունակ դառնալու:

– ԲՀԿ-ն չմիացավ ձեր նախաձեռնությանը և իրենց ստորագրություններով չաջակցեցին, որ արտահերթ նստաշրջան հրավիրվի: Դուք կմասնակցե՞ք նրանց հրավիրած խորհրդարանական լսումներին:

– Այո, իհարկե: Կրկնում եմ, այստեղ նախաձեռնողի խնդիր չէ, այստեղ նախաձեռնության խնդիր կա: Ով լավ բան նախաձեռնի՝ կմիանանք: Իհարկե, մենք գտնում ենք, որ որպես գործիք կարելի է օգտագործել և՛ լսումները, և՛ ժամանակավոր հանձնաժողովը: Մեկը մյուսին չի խանգարում: Դրանց էլ ամենևին չի խանգարում, որ դու փողոցներում մարդկանց հետ հանդիպես: Կոչ եմ անում մեր արտադրողներին, բոլոր հոսանք սպառողներին, որ մի քիչ սթափվեն, ուրիշների վրա հույսը  չդնեն: Եթե հույսը դնեն ուրիշների վրա, չի լինելու: Եվ հետո անիծելու են իրենց գործը, երկիրն ու թողնելու են գնան: Դա լուծում չէ, իսկ էներգետիկներին և գազ սպառողներին ուղղակի զգուշացնեմ՝ իրենց անխոհեմ, անհաշվարկ քաղաքականության արդյունքում կորցնելու են իրենց համակարգը: Եթե այս թանկացումն աշխատեց՝ նվազագույնը մինչև 15-20 տոկոս սպառող կորելու է: Կարող է, մարդը չթողնի երկիրը գնա, բայց  սպառումը կկորչի:

Այսինքն՝ դու մի քայլ ես անում, որի արդյունքում քո ապրանքը, տվյալ դեպքում հոսանքը 20 տոկոս չի վաճառվում: Այդ դեպքում, որն է քո քայլի իմաստը, քո օգուտը: Ով չգիտի, թե էլեկտրիկներն արտադրողների հետ ինչ գործարքների մեջ են մտնում: Եթե իրենք իրենց մենեջմենթը չկազմակերպեն և ամբողջ բեռը դնեն քաղաքացու վրա, քաղաքացին այդ բեռից ճկռելու է ու չի մուծելու: Տեսնենք, թե այդ համակարգն ինչպես եք պահելու: Սա անխոհեմ, անգրագետ բիզնեսի կառավարման ձև է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում