Մադրիդի «Ռեալ»-ը համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ, տեղեկացնում է Radio Deutschland-ը:
Ըստ աղբյուրի` մադրիդյան ակումբը 3-ամյա պայմանագիր է կնքել գերմանացի մասնագետի հետ: Նշվում է, որ Կլոպը կստանա տարեկան 8 մլն եվրո:
Պաշտոնական տեղափոխության մասին կհայտարարվի երկու շաբաթ անց, երբ «Բորուսիա»-ն Գերմանիայի Գավաթի շրջանակներում կմրցի «Վոլֆսբուրգ»-ի հետ:








































