Նավթի գնանկման պատճառով համաշխարհային էներգետիկ ընկերությունները որոշել են նոր, խոշոր նախագծերի համար ծախսերը կրճատել 100 մլրդ դոլարով, գրում է The Financial Times-ը:
Մասնավորապես, դա Royal Dutch Shell-ն է, BP-ն, ConocoPhillips-ն ու Statoil-ը:
Համաձայն Rystad Energy ընկերության անցկացրած հետազոտության՝ խոսքը ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Կանադայում, 26 նախագծի վրա ծախսերի կրճատման մասին է:
Որոշ ընկերություններ դանդաղեցնում են միջոցների ծախսումը, մյուսները հետաձգում են կամ ընդհանրապես չեղյալ հայտարարում, ասվում է հոդվածում:









































