Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին հարձակվող Տիերի Անրին կարծում է, որ թիմն Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար պայքարին միանալու նպատակով պետք է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրի կազմը:
« «Չելսի»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն, ամենայն հավանականությամբ, ամռանը կհամալրեն իրենց կազմերը: Բազմիցս տեսել ենք նման իրավիճակ:
Այդ իսկ պատճառով Պրեմիեր լիգայում հաջողության հասնելու համար «Արսենալ»-ը պետք է համալրի կազմը»,- Անրիի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:








































