Akamai Technologies «ամպային» ծառայությունների փրովայդերը կազմել է համացանցային ամենաարագ կապն ունեցող երկրների ցուցակը։ Առաջին տեղում է Հարավային Կորեան՝ 22.2 ՄԳբ/վ միջին արագությամբ, երկրորդ և երրորդ տեղերում են Հոնկոնգը (16.8 ՄԳբ/վ) և Ճապոնիան (15.2 ՄԳբ/վ)։ Այս մասին հայտնում է The Business Insider-ը
Թոփ 10-ում ընդգրկված են նաև Շվեդիան, Շվեյցարիան, Հոլանդիան, Լատվիան, Իռլանդիան, Չեխիան և Ֆինլանդիան։









































