Թեյլոր Սվիվթը Bad Blood երգի հիման վրա ներկայացրել է տեսահոլովակ, որը հայտնվել է համացանցում, հայտնում է spletnik.ru-ն:
Երգչուհին տեսահոլովակում հրավիրել է նկարահանվելու Սելենա Գոմեսին, Ջեսիկա Ալբային, Կարա Դելևինին, Կառլի Կլոսին, Լենա Դանեմին:
Bad Blood-ն իսկական մարտաֆիլմ է «Մեղքերի քաղաքը» կամ «Սպանել Բիլին» ֆիլմերի ոճով. զենքեր, լատեքսե կոստյումներ, մոտոցիկլետներ:









































