novate.ru-ն ներկայացնում է 10 ամենահիասքանչ ավտոմոբիլային թանգարանները, որոնք պետք է կյանքում գոնե մեկ անգամ այցելել:
«Volkswagen-ի ավտոքաղաք», Վոլֆսբուրգ, Գերմանիա


Գերմանիայի Վոլֆսբուրգ քաղաքում մի քանի տարի առաջ բացվել է Volkswagen ավտոհսկային պատկանող թանգարան և արտադրական ավտոպարկ: Այն անվանում են ավտոմեքենաների «Դիսնեյլենդ»: Սակայն այն իսկապես քաղաք է. 25 հա տարածքում հսկայական թեմատիկ պարկ ռեստորաններով, ժամանցի կենտրոնով, թանգարաններով ու ավտոկոնցեռնի տնօրենների խորհրդի շտաբ-բնակարանով: Կա նաև փոքրիկ լողափ և շուշաններով լիճ: Համալիրի գլխավոր շենքը 20-հարկանի մեքենաներով լի երկվորյակ-աշտարակներն են:
Փեթերսոնի ավտոմոբիլային թանգարան, Լոս Անջելես, ԱՄՆ


Փեթերսոնի ավտոմոբիլային թանգարանը բացվել է 1994 թ. Լոս Անջելեսում: Հենց այդ թանգարանի պատերի մեջ է պահվում ավտոմեքենաների՝ աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկը, որում ներառված են բոլոր ժամանակների և ժողովուրդների ավտոմեքենաների 150 մոդելներ: Թանգարանի գլխավոր նմուշը համարվում է Բեթմենի անձնական մեքենան և ավտոմեքենաները «Մեծ մրցարշավ» ֆիլմից:
Mercedes-Benz-ի թանգարան, Շտուտգարտ, Գերմանիա


Թանգարանի 9-հարկանի շենքը պարույրի տեսք ունի: Այնտեղ կարելի գտնել ինչպես հին, այնպես էլ ժամանակակից մոդելներ: Թանգարանի հավաքածուում ավելի քան 1500 նմուշ կա:
Chevrolet Corvette-ի թանգարան, Բաուլինգ-Գրին, ԱՄՆ


Corvette ապրանքանիշի սիրահարներն ամբողջ աշխարհում Chevrolet Corvette-ի թանգարանը համարում են իրենց տունը:
Toyota Mega Web թանգարան և ցուցահանդեսային կենտրոն, Տոկիո, Ճապոնիա


Թանգարանն ունի 6 ցուցասրահ, որոնցում ներկայացված են Toyota ավտոմեքենաների տարբեր չափերի և տարիքի հարյուրավոր ավտոմեքենաներ:
«Միլլե Միլյա» ավտոմոբիլային թանգարան, Բրեշիա, Իտալիա


Ավտոմոբիլային թանգարանը գտնվում է Բրեշիայի արվարձանում: Սկզբում ցուցադրված են 1920-ականների ավտոմեքենաները, հետո՝ 1930-ականների, 1940-ականների, հետո՝ 1950-ականների:
Studebaker ավտոմեքենայի թանգարան, Սաութ-Բենդե, ԱՄՆ


2005 թ. բացված թանգարանում ցուցադրված են ամենատարբեր ավտոմեքենաներ, ֆորգոններ, բանակային տեխնիկա և ընկերության այլ արտադրանք: Թանգարանը 3-հարկանի է: Ցուցադրված են մոտ 120 միավոր տարբեր տրանսպորտային միջոցներ:
Հենրի Ֆորդի թանգարան, Դեթրոյթ, ԱՄՆ


Թանգարանի հիմնադիր Հենրի Ֆորդը սկսել է հավաքածուն հավաքել 1906 թ.: Այսօր թանգարանում հսկայական թվով հետաքրքիր նմուշներ կան: Թանգարանի գլխավոր ցուցանմուշներից մեկը «Լինկոլն» ավտոմեքենան է, որում եղած ժամանակ Դալլասում սպանվել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին:
Ferrari-ի ավտոմոբիլի ցուցահանդես, Մոդեն, Իտալիա


Ferrari-ի թանգարանի ամբողջ ցուցասրահը բաժանված է 6 մասի՝ Մրցումների սրահ, Փառքի սրահ, Կոնցեպտուալ սրահ, Մեծ Տուրերի սրահ, կինոսրահ և ժամանակավոր ցուցադրությունների սրահ: Բացի դրանից՝ ավելի քան 500 քմ զբաղեցնում են սրճարանը, խանութը, վարելու սիմուլյատորներն ու ֆոտոկետը:
«BMW-ի աշխարհ» թանգարան և բազմաֆունկցիոնալ ցուցահանդեսային կենտրոն, Մյունխեն, Գերմանիա

Կենտրոնը կառուցվել է 2000-ականների սկզբին:









































