Ամերիկյան Fox News ալիքը Պիկասոյի գլուխգործոցի վրա «փակել է» կանանց կուրծքը, գրում է The Independent-ը:
Ռեպորտաժը նվիրված է եղել աճուրդին, որտեղ «Ալժիրցի կանայք» կտավը (տարբերակ О) վաճառվել է ռեկորդային 180 մլն դոլարով:
Դատելով ամեն ինչից, գրում է պարբերականը, Fox-ի նյույորքյան ստորաբաժանումից ինչ-որ մեկը համարել է, որ Պիկոասոյի ստեղծագործությունը վիրավորական է կամ սեքսուալ, այլ ոչ թե գեղարվեստական:
Ալիքի որոշումը քննադատություն է առաջացրել փորձագետների ու հասարակության շրջանում: Twitter-ում արդեն հայտնվել է #FreeTheNipple հեշթեգը:













































