«Արսենալ»-ի և «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Թիերի Անրիի կարծիքով՝ Ֆրանսիայի հավաքականի իր նախկին խաղընկեր Զինեդին Զիդանը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալ»-ը՝ Կարլո Անչելոտիի հրաժարականի դեպքում:
«Կարծում եմ՝ Զիդանը կստանձնի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնն, ինչպես նախկինում Գվարդիոլան գլխավորեց «Բարսելոնա»-ն: Երբ նա աշխատում էր կատալոնական ակումբի երիտասարդական թիմի հետ, բոլորն ասում էին, որ նա վաղ է ընդունել հիմնական թիմը: Սակայն Պեպը հիանալի կատարեց իր աշխատանքը:
Կարծում եմ՝ Զիդանի դեպքում երկրպագուները համբերատար կլինեն: Չէ որ նա լեգենդ է»,- Sky Sports-ը մեջբերում է Անրիի խոսքերը:







































