35 կարատ կշռող քաշմիրյան շափյուղայով մատանին Նյու Յորքի Christe’s աճուրդում վաճառվել է 7.3 մլն դոլարով: Այս մասին գրում է Assocated Press-ը:
Այն ձեռք է բերել Ասիայից անանուն գնորդը, որին յուրաքանչյուր կարատն արժեցել է 209.689 դոլար, ինչը համաշխարհային ռեկորդ է համարվում:
Ոսկե մատանին պատված է նաև ադամանդներով: Շափյուղան եռանկյունաձև ծայրեր ունի:









































