Ամերիկյան հեռահաղորդակցման Verizon խումբը հայտարարել է 4,4 միլիարդ դոլարով ժամանակին ամենաթանկարժեք AOL IT ընկերության գնման մասին: Գործարքը շուկայում կամրապնդի Verizon-ի դիրքերը, գրում է Top.rbc.ru-ն:
AOL-ի ձեռք բերումը Verizon-ին կօգնի արագացնել բոլորի կողմից պահանջված տեսածառայությունների զարգացումը: Գործարքը կթեթևացնի նաև Internet of Things կոնցեպտի համար պլատֆորմների մշակումը:
Verizon-ը ԱՄՆ-ում կապի խոշորագույն օպերատորներից մեկն է:









































