Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի իրականացրած ագրեսաին որակել է որպես ցեղասպանություն, հաղորդում է IRNA գործակալություն:
«Սաուդյան Արաբիայի կողմից իրականացվող ավիահարվածներն ընդդեմ Եմենի, մասնավորապես, երկրի հյուսիսային մասում խիտ բնակեցված շրջանների ռմբակոծությունը ցեղասպանություն է և իրականացվում է՝ շրջանցելով միջազգային նորմերը»,- ասել է Իրանի ԱԳՆ մամլո-քարտուղարը:
Իսլամական պետության ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը ՄԱԿ-ին կոչ է արել ավելի ակտիվ գործողություններ ձեռնարկել` ուղղված խաղաղ բնակիչների դեմ ագեսիան դադարեցնելուն:
«Բոլոր պատասխանատու կազմակերպությունները պետք է անհապաղ միջամտեն և վերջ դնեն Եմենում շարունակվող հումանիտար աղետին»,- հավելել է Աֆհամը:









































