Մակեդոնիայում հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է 14 գրոհային, որոնք եղել են ահաբեկչական խմբավորման անդամներ, հաղորդում է Associated Press-ը:
Տեղեկատվության համաձայն` զոհվել է 8 ոստիկան, վիրավորվել՝ 37-ը: Այս կապակցությամբ երկրում երկօրյա ազգային սուգ է հայտարարվել:
Մակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուևսկին հայտարարել է, որ զինված խմբավորումը, որը բաղկացած է եղել 40 զինված գրոհայիններից, նախատեսել էր ահաբեկչական գործողություններ իրականացնել պետական հաստատություններում, առևտրի կենտրոններում և սպորտային միջոցառումների անցկացման վայրերում:









































