Թուրքական պետական կառույցներն ուսումնասիրել են «Թվիթեր» սոցիալական ցանցում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառումները։ Այս մասին գրում է թուրքական «Սաբահ» թերթը։
Ուսումնասիրությունների արդյունքում իբր պարզվել է, որ թվիթերյան բազմաթիվ միկրոբլոգներ բացվել են արտասահմանյան նույն կենտրոններից, որոնք փակվել են ապրիլի 24-ից հետո։
«Այսպես կոչված, Հայոց ցեղասպանության քարոզարշավի շրջանակներում բացված միկրոբլոգները ստեղծվել են Թուրքիայի դեմ արշավի շրջանակներում։ Գրառումներն ուսումնասիրվել է ՊՆ պաշտպանական քարտուղարության հատուկ կիբեռբաժնի գլխավորությամբ, որը հետևել է հայկական քարոզչությանն ու հետազոտել ամբողջ գործընթացը։
Այդ միկրոբլոգներով արվել են գրառումներ, որոնք, մասնավորապես, քննադատել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համար, ինչպես նաև հանդես են եկել Ցեղասպանությունը ճանաչելու կոչերով»,- գրում է թուրքական աղբյուրը։








































