Ուրուգվայի իշխանությունները 400 հազար թոշակառուի կապահովեն անվճար պլանշետային համակարգիչներով։ Ակցիան կսկսվի հունիսի կեսերին և կյանքի կկոչի նախագահ Տաբարե Վասկեսի նախընտրական խոստումը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ակցիայի նպատակն է երկրի բոլոր բնակիչներին ներառել թվային տեխնոլոգիաների ոլորտ։ Ծրագրի իրականացման համար պահանջվում է առնվազն 30 մլն դոլար։
Էլեկտրոնային սարքերի անվճար ստացման կարող են հավակնել այն թոշակառուները, որոնց եկամուտը չի գերազանցում 25 հազար պեսոն (մոտ 1000 դոլարը)։










































