Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղի ընթացքը:
«Մենք հիանալի հանդիպում անցկացրինք շատ հզոր թիմի դեմ: Լավ խաղացինք, բայց առջևում մեզ ևս 90 րոպե է սպասվում, որոնք մենք պետք է անցկացնենք նույն մակարդակի վրա: Մադրիդում պետք է ցուցադրենք մեր ֆուտբոլը:
Կենտրոնացած ենք մեր երազանքն իրականացնելու ուղղությամբ: Այն է` Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալ: Այս խաղից հետո Բեռլինն ավելի մոտ է»,- Sport-ը մեջբերում է Վիդալի խոսքերը:






































