ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Ծովային հետևակի կորպուսի հրամանատար գեներալ Ջոզեֆ Դանֆորդին ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի կոմիտեի նոր նախագահ նշանակելու մասին: Այս մասին գրում է TASS-ը:
Այդ պաշտոնում 59-ամյա Դանֆորդը կփոխարինի Մատին Դեմփսիին, ով սեպտեմբերին կավարտի այդ բարձր պաշտոնում իր երկրորդ երկամյա պաշտոնավարման ժամկետը: Նշենք, նաև, որ Դանֆորդն ԱՄՆ ծովային հետևակային ուժերի հրամանատարն է 2014-ի հոկտեմբերից:










































