Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հանուն առողջ ապրելակերպի օրգանական սնունդ գնող գնորդներն ավելի քիչ են բարություն ցուցաբերում և ավելի քիչ են օգնում մարդկանց: Օրգանական սնունդը մարդկանց օգնում է ավելի վստահ զգալ և հանգեցնում է նրան, որ նրանք շատ խիստ են դատում մյուսներին: Սակայն այն մարդիկ, որոնք սիրում են հաճելի մթերքները՝ օրինակ ՝ շոկոլադը, ավելի հակված են մյուսների նկատմամբ բարություն ցուցաբերելու:
Հետազոտությունն անցկացվել է Նոր Օռլեանի Լոյոլայի համալսարանում: 62 ուսանողներին բաժանել են երեք խմբի: Առաջին խմբին ցուցադրել են օրգանական սննդի պիտակներ, երկրորդ խումբը նայել է պաղպաղակի, բլիթների և շոկոլադի պիտակների, իսկ երրորդ խումբը՝ շիլայի, բրնձի, լոբու պիտակների:
Դրանից հետո ուսանողներին առաջարկել են անշահախնդիր օգնել դասախոսին: Այն ուսանողները, որոնք նայել են օրգանական սննդի պիտակներին, համաձայնել են իրենց ժամանակից զոհաբերել 13 րոպե, երկրորդ խմբի ուսանողները համաձայնել են զոհաբերել 25 րոպե, իսկ երրորդ խմբի անդամները՝ 20 րոպե:









































