ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիայի կործանիչներն այսօր կրկին սխալմամբ Իրաքում հարվածել են աշխարհազորայինների դիրքերին, որոնք կռվում են կառավարական զինված ուժերի կողմից, հաղորդում է FARS գործակալությունը:
«ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիայի կործանիչները կրկին անգամ այսօր ավիահարվածներ են հասցրել Բաղդադի մոտակայքում գտնվող իրաքյան ուժերի ազգային աշխարհազորայինների դիրքերին: Ռմբակոծման արդյունքում երկու կամավորներ են զոհվել, ոչնչացվել է նաև զինամթերք արտադրող ֆաբրիկան և ամբողջ արսենալը, որը գտնվել է պահեստներում»,- հաղորդում է գործակալությունը:









































