Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծում է, որ «Միլան» – «Բարսելոնա» զույգում ակնհայտ ֆավորիտ է իսպանական ակումբը:
«Միլան»-ին հաջողություն է հարկավոր «Բարսելոնա»-ին հաղթելու համար: Այս պահին նրանց միջև մեծ տարբերություն կա, ինչպես և շատ այլ ակումբների մոտ է, երբ համեմատում ես «Բարսելոնա»-ի հետ:
Բալոտելիի խաղը զարմացնում է ինձ: Նրան հարկավոր էր Իտալիա վերադառնալ՝ խաղամակարդակը վերագտնելու համար»,- Goal.com-ը փոխանցում է Կապելոյի խոսքերը:








































