Friday, 19 06 2026
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր

Րաֆֆի Հովհաննիսյանը կպահանջի՞ երկրորդ փուլ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

 – Տիկին Սարգսյան, Ձեզ համար սպասելի՞ էին նախագահական ընտրությունների արդյունքները:

 – Սպասելի էր Սերժ Սարգսյանի «հաղթանակը», որովհետև ամեն ինչ կանխորոշված էր դեռ մինչև ընտրությունները: Եվ մենք շատ լավ հասկանում էինք, որ մրցակցության բացակայության մթնոլորտում նա միանշանակ կարող է հաղթել՝ ունենալով այդքան վարչական լծակներ, քրեաօլիգարխիկ համակարգ, քրեական տարրերի ակտիվությունը և այն մեթոդները, որոնք միշտ ընտրությունից ընտրություն կիրառվել են վարչախմբի կողմից: Բայց այն թվերը, որ գրանցվեցին Ր. Հովհաննիսյանի արդյունքներում, փոքր-ինչ անսպասելի էին: Եվ եթե Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում 65 տոկոսը իջեցվեց 21 տոկոսի, ապա այստեղ իշխանությունը կարծես թե բավականին շռայլ է գտնվել: Իրենք ունեին մեկ խնդիր՝ գրանցել սեփական հաղթանակը:

 – Կարծում եք իշխանություններն է՞լ են աշխատել Ր. Հովհաննիսյանի օգտին:

 – Ես նման բան չասացի: Համենայնդեպս, կարծում եմ, որ չեն խլել:

 – Ընդդիմադիր հիմնական ուժերը՝ ՀԱԿ-ը, Դաշնակցությունն ու այլընտրանքային «Բարգավաճ Հայաստանը» չմասնակցեցին ընտրություններին: Բայց դրան հակառակ ժողովուրդը գնաց ընտրություններին ու բոյկոտեց ձեր բոյկոտը:

 – Նախ՝ մենք երբևիցե բոյկոտի կոչ չենք արել, որ հետո մտածենք, թե ժողովուրդն էլ մեզ է բոյկոտել ու գնացել ընտրությունների: Մենք ասել ենք, որ մեր ընտրողները գիտակից զանգված են և ինքնուրույն կարող են ճիշտ որոշումներ կայացնել: Այո, ես չեմ բացառում, որ նաև մեր ընտրազանգվածի մեծ մասն է ձայն տվել Ր. Հովհաննիսյանին:

 – Քանի որ չուներ թեկնածու և գնաց ու ընտրեց իր համար ընդդիմադիր համարվող Ր. Հովհաննիսյանի՞ն:

 – Կարելի է նաև այդպես ձևակերպել, կարելի է նաև ասել, որ այնքան չէին ցանկանում Ս. Սարգսյանին, որ ընտրեցին հավանական ընդդիմադիր թեկնածուին:

 – Ինչպե՞ս եք մեկնաբանում այն հանգամանքը, որ մեր երկրում  նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնող թեկնածուն երբևէ մոտ 550 հազար ձայն կամ 37 տոկոս չի ստացել, որքան ստացավ Ր. Հովհաննիսյանը:

 – Ր. Հովհաննիսյանն այն վտանգը չի ներկայացնում իշխանությունների համար, որքան ՀԱԿ-ը:  Եվ պետք է ասեմ, որ նա թույլ տվեց մի մեծ սխալ, երբ հայտարարեց, թե առաջին անգամ ժողովուրդը հաղթել է ընտրությունների ժամանակ: Եկեք չմոռանանք, որ 1998թ. հաղթել էր Կարեն Դեմիրճյանը, 2003-ին՝ Ստեփան Դեմիրճյանը, իսկ 2008-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Եվ դրանք ժողովրդի իրական հաղթանակներն էին: Իսկ այսօր երբ իրականում մրցակցային չէին ընտրությունները, այդ թիվը գրանցելը, կարծում եմ, առանձնապես դժվար չէր: Իսկ եթե զուգահեռ առաջադրվեր Լ. Տեր-Պետրոսյանը, ի՞նչ մեխանիզմներ էր կիրառելու իշխանությունը: Ճնշումները լինելու էին կրկնակի, ընտրակաշառքը լինելու էր բազմակի, և ձայները բաշխվելու էին շատ հետաքրքիր ձևով՝ այդտեղ արդեն ակնհայտ կդառնար, թե իրականում ով է առաջին տեղը զբաղեցնում, բայց արդյունքում ում հաղթանակն է գրանցվել:

 – Չե՞ք կարծում, որ նախագահական ընտրություններին չմասնակցելով՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն քաղաքական դաշտում կամ ժողովրդի կողմից ետին պլան մղվեցին:

 – Ես այդպես չեմ կարծում, որովհետև մեր ուժը ներկայացնող բազմաթիվ անդամներ ակտիվ քաղաքական գործընթացների մեջ են: Եվ քաղաքական տրամադրություններն առայսօր պայմանավորված են ՀԱԿ-ով: Իսկ նախագահական ընտրություններն այն չափով հետաքրքրություն չէին ներկայացնում հանրության մոտ, որքան ՀԱԿ-ի՝ կուսակցության վերածվելու փաստը: Դա արդեն խոսում է այն մասին, որ քաղաքական օրակարգը առայսօր թելադրում է ՀԱԿ-ը: Եվ դա շատ ավելի տեսանելի կլինի առաջիկայում:

 – Անցած տարվա խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում ՀԱԿ-ը որոշակի ձայներ կորցրեց: Այս նախագահական ընտրություններին թեկնածու չունենալու պատճառով նորից ՀԱԿ-ի ընտրողներն ընտրեցին Ր. Հովհաննիսյանին: Չե՞ք կարծում, որ այդպիսով ընտրազանգված եք կորցնում և որպես ուժ՝ դուրս մղվում:

 – Երբեք: Եվ եթե նույնիսկ ՀԱԿ-ի համակիրները ձայն են տվել նրան (և վատ չեն արել), ապա դա չի նշանակում, որ դրանք ապագայում էլ նրանը կլինեն: Ավելին, բոլոր ընտրատեղամասերում, որտեղ ՀԱԿ անդամ հանձնաժողովի անդամներ կային, ազնվորեն փորձել են պաշտպանել և Ր. Հովհաննիսյանի, և Հրանտ Բագրատյանի ձայները:

 – Իսկ արդարացվա՞ծ էր Կոնգրեսի՝ նախագահի թեկնածու չառաջադրելու մարտավարությունը:

 – Միանշանակ արդարացված էր: Մենք հնարավորություն ունեինք լայն կոնսոլիդացիայի և միասնական թեկնածուի առաջադրման պարագայում հաղթել ռեժիմին, որը մեզ չհաջողվեց: Հետևաբար մեր չմասնակցելը լրիվ արդարացված է, և այսօրվա արդյունքների գրանցումն անգամ այդ մասին է խոսում: Կարևոր չէ՝ Ր. Հովհաննիսյանը 36, թե 41 տոկոս է ստացել: Ուղղակի հստակ էր, որ Ս. Սարգսյանը նորից վերարտադրվելու էր: Հետևաբար այն ներկայացումը, որ բեմադրվեց նախընտրական և ընտրության ամբողջ ընթացքում, մեզ համար տեսանելի էր ի սկզբանե, իսկ մենք շոուներին մասնակցելու ոչ մի ցանկություն չունեինք:

 – Չե՞ք կարծում, որ այս ընտրություններով քաղաքական Հայաստանում նոր փուլի, նոր գործընթացների սկիզբ դրվեց:

 – Միանշանակ, բայց այդ ժամանակ ՀԱԿ-ը առաջնային փուլում է լինելու: Ես այս ընտրությունների արդյունքում կարող եմ մի բան արձանագրել՝ այն կարծիքը, որ վերջին շրջանում ձևավորվել էր մեր ժողովրդի մասին, թե՝ խորը ապատիայի մեջ է և ավելի հնազանդ է, ես չեմ կիսում: Այդքան ճնշված վիճակում անգամ ժողովուրդը Ս. Սարգսյանին չտվեց այնքան ձայն, որքան ակնկալվում էր իշխանության կողմից:

 – Իսկ համամիտ չե՞ք, որ այս ընտրությունները 2008-ի համեմատ ավելի հանգիստ մթնոլորտում անցան՝ չկային նախկին աղաղակող ընտրակեղծիքներն ու բռնությունները:

 – Ամեն ինչ կիրառվել է, բայց մեղմ տարբերակով, քանի որ չկար հիմնական մրցակից թեկնածուն, ում հետ պետք է պայքար մղեր Ս. Սարգսյանը: Եվ այս անգամ նրանց խնդիրն այլ էր՝ ակտիվ մասնակցություն ապահովել մյուս թեկնածուների միջոցով և ցույց տալ, որ ժողովուրդը պատրաստ է մասնակցել ընտրություններին: Դրանից հետո Ս. Սարգսյանի ձայներն ավելացնելու խնդիր չկար: Իսկ թե ինչ ճանապարհներով են ավելացրել, մենք գիտենք, թե ինչ մեխանիզմներ են կիրառվում: Իհարկե, ես ուրախ կլինեի, որ Ր. Հովհաննիսյանը տեր կանգներ իր ձայներին և երկրորդ փուլ պահանջեր: Բայց այնքան էլ վստահ չեմ, որ նա այդ քայլին կգնա:

 – Այսօր Ր. Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել, հնարավո՞ր է, որ Դուք և Կոնգրեսին մաս կազմող այլ գործիչներ մասնակցեք: (Հարցազրույցն անելու ժամանակ «Ժառանգությունը» դեռ չէր հայտարարել, որ հանրահավաքի փոխարեն ասուլիս է լինելու):

 – Հավանաբար կլինեն մարդիկ, ովքեր կմասնակցեն: Ես անձամբ չեմ մասնակցի, որովհետև ինձ համար հստակ չէ, թե այնտեղ ինչ է ասվելու, և այն ինչ նպատակ է հետապնդելու: Եթե տեսնենք, որ այդ նպատակը պայքարի շարունակությունն է, կմտածենք այդ ուղղությամբ: Ես սա ասում եմ զուտ որպես ՍԴՀԿ ատենապետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում