Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեսը կրկին հայտարարել է, որ «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարին խորհուրդ է տալիս տեղափոխվել «Բարսա»:
Հիշեցնենք, որ Նեյմարի անունը բազմիցս կապվել է «Բարսելոնա»-ի հետ, սակայն ֆուտբոլիստը երբեք չի հաստատել իր՝ «Բարսելոնա» տեղափոխության հետ կապված լուրերը:
«Երբ սկսեցին տարածվել Նեյմարի՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին լուրերը, ես չեմ դադարում նրայն համոզել իրականացնել այդ տեղափոխությունը: «Բարսելոնա»-ն ավելին է, քան ակումբը: Այստեղ հոգ են տանում ոչ միայն քեզ, այլև քո ընտանիքի անդամներին: Ցանկանում եմ, որ այս ամենը զգա նաև Նեյմարը»,- հայտարարել է Ալվեսը:










































