«Միլան»-ի ղեկավարությունը պատրաստ է նոր համաձայնագիր առաջարկել 18-ամյա հարձակվող Մ’Բայե Նյանգին:
«Ռոսսոներիներ»-ի ղեկավարները ցանկանում են հարձակվողին թիմում պահել առնվազն մինչև 2018թ.: Ըստ նոր համաձայնագրի՝ Նյանգը կստանա 800.000 եվրո տարեկան աշխատավարձ՝ ներկայիս 300.000-ի փոխարեն:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի՝ «Միլան»-ի հետ գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2017թ.: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 11 խաղ է անցկացրել «Միլան»-ի կազմում՝ խփելով 1 գոլ և կատալելով 1 գոլային փոխանցում:






































