ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինները Սիրիայում վերջին 5 շաբաթում մոտ 90 խաղաղ բնակչի են սպանել: Սպանվածները մեղադրվել են նրա համար, ինչ ջիհադիստները հանցագործություն են համարում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով «Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտանոց» կազմակերպության իրավապաշտպաններին:
Այսպես, սիրիացիներին մահապատժի են ենթարկել աստվածանարգության, համասեռամոլության, գողության և «ԴԱԻՇ-ի թշնամիների» հետ դավադրության համար:
Իսլամիստներն իրենց զոհերին կրակել են, գլխատել, ողջ-ողջ այրել, պատմում են իրավապաշտպանները:










































