Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Սեբաստիան Կելի խոսքերը:
Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում 11մ հարվածաշարից հետո (0:2) Կելը նշել էր. «Եթե «Բավարիա»-ն չի կարողանում իրացնել 11 մետրանոցները, պետք է մարզի հարվածները, ոչ թե դժգոհի մրցավարներից»:
Լևերկուզենի «Բայեր»-ի հետ հանդիպման նախախաղային մամլո ասուլիսում իսպանացի մասնագետը նշել է. «Երբ զիջում ես 35 միավորով, ավելի լավ է լռել»:
Նշենք, որ «Բորուսիա»-ն 39 միավորով 9-րդն է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում և «Բավարիա»-ին զիջում է 37 միավորով: Մյունխենյան ակումբն արդեն նվաճել է չեմպիոնի կոչումը:




































