«Վերջ ռեժիմին» ՀՀ քաղաքացիական ակտիվիստները կեղծ ընտրությունների անցկացման համար այսօր առավոտից նստացույց են անում ԳԱԱ դիմաց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մոտ:
Ակտիվիստները նշում են, որ նախորդ բոլոր ընտրությունները ցույց են տվել, որ Հայաստանում ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը:
Նրանք գտնում են, որ հանրության միասնական գործողությունների միջոցով է հնարավոր հաստատել քաղաքացու ընտրական իրավունքը և իշխանությունը վերադարձնել ժողովրդին:
Նստացույցին այսօր կհետևի ակցիա ԿԸՀ դիմաց, որով կարտահայտվի վրդովմունքը՝ Հայաստանում չծնված ժողովրդավարության վախճանի կապակցությամբ:









































