Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անհայտ անձինք թալանել են Հարասլավիայի առաջնորդ Իոսիպ Բրոզ Տիտոյի այրու տունը: Ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը:
Գողերը գերժամանակակից Դեդինե շրջանում գտնվող առանձնատուն ներխուժել են նկուղի միջոցով և գողացել են դեռևս չճշտված քանակությամբ թանկարժեք իրեր: Հանցագործության այլ մանրամասներ հայտնի չեն:
Տիտոն Հարավսլավիան ղեկավարել է 1945-1980 թթ.: Նրա կինը` Յովանկա Բրոզը 1976-2000 թթ. գտնվել է տնային կալանքի տակ: Այդ ընթացքում նա վարել է աղքատ կենսակերպ: Վերջին տարիներին կառավարությունը նրան բնակարան է հատկացրել և մի փոքր թոշակ նշանակել:









































