«Առաջին լրատվական»-ը քիչ առաջ տեղեկացրել էր, որ Երևանի «Մետաքս» կոչվող թաղամասի շտաբի դիմաց հարձակվել են «Առաջին լրատվական»-ի և «Հրապարակ» օրաթերթի թղթակիցներ՝ Մարինե Խառատյանի և Գայանե Սարիբեկյանի վրա և խոչընդոտել նրանց աշխատանքը: Կից տեսանյութում լրագրողները իրենց իսկ ահազանգով տարածք ժամանած ոստիկաններին նկարագրում են իրենց հետ տեղի ունեցած ողջ իրողությունը:
Լուսանկարը՝ Bravo.am-ի









































