Աջափնյակ վարչական շրջանի 9/29, 9/30. 9/31 ընտրատեղամասերում ընտրական գործընթացը հանգիստ է շարունակվում: «Առաջին լրատվական»-ին ՀՀ նախագահի թեկնածուների վստահված անձինք ընտրակեղծիքների վերաբերյալ բողոքներ չներկայացրին:
Միայն Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը՝ 9/31 ընտրատեղամասում, մեզ հետ զրույցում ասաց, որ մի մարդ Mazda մեքենայով պարբերաբար մարդկանց է բերել, իսկ ընտրատեղամասի մոտ էլ լսել են նրա հեռախոսազրույցը. «Ինչ եղաք, շուտ արեք եկեք քվեարկեք, Ձեզ ենք սպսում»:
Նշենք, որ 9/29 ընտրատեղամասի 1700 ընտրողներից 1000-ից ավելին եկել են քվեարկության: Մյուս երկու ընտրատեղամասերում մարդկանց մասնակցությունն ավելի պասիվ է եղել:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգայիn ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայ» ընկերության խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, և էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Այս ընտրությունները Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում 6-րդ նախագահական ընտրություններ են: 1991 թվականին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1996 թվականին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1998 թվականին (Ռոբերտ Քոչարյան), 2003 թվական (Ռոբերտ Քոչարյան), 2008 թվական (Սերժ Սարգսյան):









































