Մարինե Մանուչարյան Կիրակոսյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Այս ընտրություններին դիտորդ չեմ, ոչինչ չեմ, բացի ընտրողից, բայց ընտրելուց հետո տուն եմ եկել ու մի տեսակ նենց զգացում ունեմ, որ ընտրատեղամասում դիակ կար թաղված ու բոլորը այդ մասին գիտեին, բայց շատ քաղաքակիրթ դեմքով խաղում էին իրենց դերերը:
Վաղվանից բոլորս մի մարդու պես պետք է լծվենք մեր պետության կապիտալ վերանորոգման գործին: 2018-ին Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա թափանցիկ և արդար ընտրություններ: Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն:
Եթե էս վերջնաժամկետը չհաղթահարենք, մենք ազգ, պետություն, հասարակություն կոչվելու իրավունք չունենք: Մենք կարող ենք հանել մեր զորքերը սահմաններից և բղավել «էստի համեցեք»….
Նենց զգացում ունեմ, որ ընտրատեղամասում դիակ կար թաղված:









































